«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Բարսելոնայի» աջ պաշտպան Սերժի Ռոբերտոյի ծառայություններով։ «Քաղաքայինները» պլանավորում են 28-ամյա իսպանացուն ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
«Սիթիում» հասկանում են, որ կատալոնացիները մեծ գումար կպահանջեն Ռոբերտոյի դիմաց, բայց դա չի վախեցնում Անգլիայի 6-ակի չեմպիոնին։ Գործարքին կարող են կցել նաև կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիային, որն ուզում է վերադառնալ կատալոնական ակումբ։
«Սիթին» պլանավորում է «Բարսելոնայի» հետ բանակցությունները ակտիվացնել ՉԼ-ի այս մրցաշրջանի ավարտին։
Ռոբերտոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 մլն եվրո։ Նրա պայմանագիրը կապտանռնագույնների հետ նախատեսված է մինչև 2022-ի հունիսի 30-ը։