«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կո Իտակուրան, ով նախորդ մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրեց «Գրոնինգենում», ևս մեկ մրցաշրջան կմնա նիդրելանդական ակումբում։
Ճապոնացի պաշտպանը «Մանչեսթեր Սիթի» էր տեղափոխվել նախորդ ձմեռ՝ «Կավասակի» ակումբից, սակայն ոչ մի հանդիպում չի անցկացրել անգլիական ակումբի կազմում։ Ներկայիս վարձակալությունը կլինի արդեն թվով երրորդը «Գրոնինգենի» կողմից։
23-ամյա պաշտպանը Էրեդիվիզիի 2019/20 մրցաշրջանում անցկացրել է 22 հանդիպում։