«Լոռիի» հիմնադիր նախագահ Թովմաս Գրիգորյանի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, այս մասին հայտնում է վանաձորյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ «Լոռի ՖԱ» հիմնադիր նախագահ Թովմաս Գրիգորյանի COVID-19 երկրորդ թեստի արդյունքը։ Այն բացասական է!!!»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
«Լոռիի» մամուլի քարտուղարությունից հայտնում են, որ այս պահին Թովմաս Գրիգորյանը հիվանդանոցում է և երկկողմանի թոքաբորբի ինտենսիվ թերապիա է անցնում։
«Լոռի ՖԱ»-ն և անձամբ Թ.Գրիգորյանը շնորհակալություն են հայտնում ֆուտբոլասերներից և ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներից հազարավոր հեռախոսազանգերի և հաղորդագրությունների համար»:
Հիշեցնենք՝ Թովմաս Գրիգորյանը յոթ օր ինքնամեկուսացումից հետո հոսպիտալացվել էր: COVID֊19-ի նրա առաջին թեստը ևս բացասական էր եղել: