Եգիպտոսում ՝ Գիզայի բուրգերի հարևանությամբ, հոկեյի հանդիպում կարող է անցկացվել: Այս մասին տեղեկացրել է Եգիպտոսի Հոկեյի ֆեդերացիայի նախագահ Սեմեհ Ռամադան:
«Միայն պատկերացրեց, թե ինչպիսի գեղեցիկ պատկեր կստանանք: Եթե մենք կարողանանք իրականացնել այդ մտահաղացումը, դա պատմական երևույթ կլինի:

Միգուցե, կարողանանք անդամակցել Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիային: Կդիմենք նրանց, քանի որ շատ բան ենք անում երկրում հոկեյի զարգացման համար»,- ասել է Ռամադան:
Հիշեցնենք, որ Եգիպտոսը կարող է դառնալ ՏՀՄՖ-ի չորրորդ անդամը ՝ Ալժիրից, Մարոկկոյից և Հարավային Աֆրիկայից հետո: