ԵԼ լիգայի փուլի երրորդ տուրի շրջանակում «Միլանը» մրցակցի հարկի տակ հանդիպեց «Բորնմութի» հետ։
Հանդիպումն ավարտվեց անգլիական թիմի հաղթանակով՝ 3-0 հաշվով։ Առաջին խաղակեսում աչքի ընկան Կլյուվերտն ու Տավերնյեն, երկրորդում՝ Ադլին։ Հանդիպման 28-րդ րոպեից հյուրերը մնացին 10 հոգով՝ դարպասապահ Մենյանի հեռացումից հետո։
Այս հանդիպումից հետո «Բորնմութը» ունի 100 տոկոսանոց արդյունք և 9 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատար հնգյակում է։ Ամորիմի թիմը 3 միավորով 24-րդն է։
Գոլերն՝ ԱՅՍՏԵՂ։

«Լիոնը» մրցակցի հարկի տակ ուժերը չափեց «Հոֆենհայմի» հետ։ Հանդիպումն ավարտվեց գերմանական թիմի հաղթանակով՝ 3-0 հաշվով։ Գոլերով աչքի ընկան Կրամարիչը, Դագիմն ու Հլոժեկը։ Գերմանական թիմն առաջին միավորները վաստակեց ԵԼ-ում, իսկ ֆրանսիական ակումբն առաջին պարտությունը կրեց և այժմ իր ակտիվում ունի 6 միավոր։
Գոլերն՝ ԱՅՍՏԵՂ։
Զուգահեռաբար ընթացող հանդիպումների արդյունքները․
«Սելթիկ» — «Սելտա» / 1-2
«Ցելյե» — «Զալցբուրգ» / 2-2
«Վիկտորիա» — «Լևսկի» / 1-2
Մրցաշարային աղյուսակը
























































