«Լիվերպուլի» նախկին ավագ, լեգենդար Սթիվեն Ջերարդը հիացմունքով է արտահայտվել Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնի խաղի վերաբերյալ։
Չեմպիոնների լիգայի շրջանակներում Լոնդոնի «Արսենալի» դեմ կայացած հանդիպմանը, որն ավարտվեց մարտական ոչ-ոքիով՝ 2-2 հաշվով, մյունխենյան գրանդի հարձակման առաջատարը դարձավ 11-մետրանոցից խփած գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
«Միանգամայն հնարավոր է, որ Քեյնը պատմության լավագույն անգլիացի խաղացողն է։ Նրա անունն անպայմանորեն պետք է շրջանառվի, երբ խոսք է գնում բոլոր ժամանակների մեծագույն անգլիացի ֆուտբոլիստների մասին»,- հայտարարել է Ջերարդը TNT Sports-ի եթերում։
Հատկանշական է, որ «Բավարիա» — «Արսենալ» դիմակայության լավագույն խաղացողի մրցանակը բաժին է հասել հենց Քեյնին։ Ակնկալվում է նաև, որ երկուշաբթի՝ հոկտեմբերի 26-ին, 33-ամյա հարձակվողը կարող է արժանանալ ֆուտբոլային աշխարհի ամենահեղինակավոր անհատական մրցանակին՝ «Ոսկե գնդակին»։
























































