Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Դավիդ Ալաբայի ծառայություններով հետաքրքրված է մեքսիկական «Ամերիկա» ակումբը։ Այս մասին հաղորդում է հայտնի ինսայդեր Մատեո Մորետոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ մեքսիկական ակումբը լրջորեն դիտարկում է 34-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։ Այնուամենայնիվ, նշվում է, որ ներկա պահին կողմերի միջև դեռևս չկան հստակ պայմանավորվածություններ կամ պաշտոնական բանակցություններ։
Հիշեցնենք, որ ավստրիացի ֆուտբոլիստը «Ռեալի» գույները պաշտպանում էր 2021 թվականի ամռանից։ Նախորդ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման՝ իր ակտիվում չգրանցելով որևէ գոլային փոխանցում։
Ավարտված մրցաշրջանից հետո Ալաբան հեռացել է մադրիդյան ակումբից՝ ստանալով ազատ գործակալի կարգավիճակ։

























































