Ֆրանսիական հեղինակավոր L’Équipe պարբերականը կազմել է Չեմպիոնների լիգայի պատմության բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը։ Ուշագրավ է, որ կազմում ընդգրկվել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, մինչդեռ մրցաշարի պատմության լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն դուրս է մնացել այս ցուցակից։
Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականն ըստ ֆրանսիական պարբերականի ունի հետևյալ տեսքը․
Դարպասապահ՝ Ռեյ Կլեմենս («Լիվերպուլ»)։
Պաշտպաններ՝ Դանիել Կարվախալ («Ռեալ Մադրիդ»), Ֆրանց Բեկենբաուեր («Բավարիա»), Ֆրանկո Բարեզի («Միլան»), Պաոլո Մալդինի («Միլան»)։
Կիսապաշտպաններ՝ Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ»), Անդրես Ինիեստա («Բարսելոնա»)։
Հարձակվողներ՝ Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Յոհան Կրոյֆ («Այաքս»), Ջորջ Բեսթ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ալֆրեդո Դի Ստեֆանո («Ռեալ Մադրիդ»)։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը ֆրանսիական ՊՍԺ-ն է, որը նախորդ խաղարկության եզրափակիչում հաղթել էր Լոնդոնի «Արսենալին»։
Հավելենք նաև, որ Չեմպիոնների լիգայի նոր՝ 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլը կմեկնարկի վաղը՝ սեպտեմբերի 8-ին։






















































