Ֆրանսիական Լիգա 1-ի երրորդ տուրում «Փարիզը» հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթեց «Մարսելին»։
Լասին Սինայոկոն հյուրերին առաջ մղեց առաջին րոպեին, իսկ Ամինե Գուիրին հավասարեցրեց հաշիվը ութերորդ րոպեին։ Սինայոկոն երկրորդ գոլը խփեց 19-րդ րոպեին։ Տանտերերը երկրորդ անգամ հավասարեցրին հաշիվը 53-րդ րոպեին՝ Գուիրիի շնորհիվ։
Խաղի հիմնական ժամանակի վերջում «Փարիզը» 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, որը Սինայոկոն իրացրեց՝ ձևակերպելով հեթ-տրիկ։
«Փարիզն» իր առաջին երեք խաղերում վաստակել է 7 միավոր, մինչդեռ «Մարսելը» կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



























































