Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում ԲԿՄԱ-ն Երևանի ֆուտբոլի ակադեմիայում ընդունեց «Ուրարտուին» և հաղթեց 2:1 հաշվով:
Տանտերերի կազմում հանդիպման գլխավոր հերոս դարձավ Նարեկ Հովհաննիսյանը, ում անհատական վարպետությունն ու դիպուկությունը վճռեցին խաղի ելքը:
«Բանակայինները» հանդիպման հաշիվը բացեցին արդեն 21-րդ րոպեին, երբ Հովհաննիսյանն աչքի ընկավ չափազանց տպավորիչ հարվածով: Ընդմիջումից հետո հյուրերը կարողացան գտնել իրենց խաղն ու 58-րդ րոպեին վերականգնել հավասարությունը: «Ուրարտուի» կազմում պատասխան գնդակը հեղինակեց Միգել Ռաջանին՝ դրանով իսկ գրանցելով իր չորրորդ գոլն ընթացիկ առաջնությունում:
Այնուամենայնիվ, վերջին խոսքն այս հանդիպումում պատկանում էր դաշտի տերերին: Ընդամենը տասը րոպե անց՝ 68-րդ րոպեին, Նարեկ Հովհաննիսյանը ևս մեկ անգամ փայլեց հիասքանչ հարվածով՝ ձևակերպելով դուբլ և հաղթանակ կորզելով իր թիմի համար։ Այս արդյունքի շնորհիվ ԲԿՄԱ-ն ընթացիկ մրցաշրջանում տոնում է արդեն երկրորդ անընդմեջ հաղթանակը:
Հաջորդ տուրում ԲԿՄԱ-ն Չարենցավանի Քաղաքային մարզադաշտում կհյուրընկալվի «Վանին», իսկ «Ուրարտուն» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Նոայի» հետ։
Տեսանյութը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































