Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն սոցիալական ցանցերում մեկնաբանել է «Ինտերի» հարձակվող Մարկուս Թուրամի գրառումը՝ Իտալիայի Ա սերիայի 3-րդ տուրում «Նապոլիի» նկատմամբ տարած դրամատիկ հաղթանակից (3:2) հետո։
Խաղի 82-րդ րոպեին Թուրամը դարձել էր հաշիվը հավասարեցնող կարևոր գոլի հեղինակ, ինչն էլ բեկումնային էր եղել միլանյան ակումբի համար։
«Ուժեղ է։ Կհանդիպենք երեքշաբթի»,- մեկնաբանություններում գրել է Մբապեն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին, Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի առաջին տուրի շրջանակում «Ռեալն» ու «Ինտերը» կմրցեն Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Կենտրոնական այս հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
Հավելենք, որ Մբապեն ու Թուրամը Ֆրանսիայի ազգային հավաքականի խաղընկերներ են։ «Եռագույնների» կազմում «Ինտերի» հարձակվողն ընդհանուր առմամբ անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
























































