Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Արարատը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց «Արարատ-Արմենիային»։
Հանդիպումն ավարտվեց Մանուել Տուլիպայի գլխավորած թիմի հաղթանակով՝ 1:0: Գոլով աչքի ընկավ Սանդրո Լիման:
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 13 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: «Արարատը» 3 միավորով 10-րդ տեղում է:
Նշենք, որ հաջորդ տուրում «Արարատ-Արմենիան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում կընդունի «Սյունիքին», իսկ «Արարատը» «Ջունիոր սպորտում» կհյուրընկալվի «Գանձասարին»։
Տեսանյութը՝ ստորև․
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակն այս պահին



























































