«Աստոն Վիլլան» պաշտոնապես հայտարարեց արգենտինացի վինգեր Ալեխանդրո Գարնաչոյի հետ պայմանագիր կնքելու մասին։
Ֆուտբոլիստը Բիրմինգհեմյան ակումբին միացել է վարձակալությամբ մինչև մրցաշրջանի ավարտը՝ Լոնդոնի «Չելսիից»։
Լրատվամիջոցները նախկինում հայտնել էին, որ վարձակալության համաձայնագրում կներառվի 50 միլիոն եվրոյով ամբողջական տրանսֆերը գնելու տարբերակ։
«Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան Գարնաչոն մանկունիական թիմի կազմում անցկացրել է 144 խաղ։ Նա տեղափոխվել է «Չելսի» 2025 թվականի ամռանը։

























































