Արգենտինայի ազգային հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչի՝ Կաբո Վերդեի դեմ հանդիպմանը: Խաղը կկայանա հուլիսի 4-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 02:00-ին։
Ըստ ESPN Argentina-ի տեղեկությունների՝ «Ալբիսելեստեի» գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին դեռևս վերջնական որոշում չի կայացրել մեկնարկային կազմի երկու դիրքի վերաբերյալ։ Պաշտպանության ձախ եզրում արգենտինացի մասնագետն ընտրություն է կատարում Նիկոլաս Տալյաֆիկոյի և Ֆակունդո Մեդինայի միջև, իսկ հարձակման գծում մեկնարկային րոպեներից կարող է խաղադաշտ դուրս գալ Լաուտարո Մարտինեսը կամ Խուլիան Ալվարեսը: Նշվում է, որ մնացած բոլոր դիրքերի հարցում ընտրությունն արդեն կատարված է:
Հավելենք, որ հաջորդ փուլ դուրս գալու դեպքում աշխարհի գործող չեմպիոնները կմրցեն Ավստրալիա – Եգիպտոս զույգի հաղթողի հետ։
























































