Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին ընդգրկվել է Կոստրոմայի «Սպարտակի» մարզչական շտաբում։
Այս մասին հայտնում է Ռուսաստանի Առաջին լիգայում հանդես եկող ակումբի մամուլի ծառայությունը։
51-ամյա մասնագետի հետ կնքված պայմանագրի ժամկետների մասին չի հաղորդվում։ Ավարտված մրցաշրջանի արդյունքներով «Սպարտակը» Առաջին լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը:
«Ռոման Անատոլևիչ, բարի գալուստ «կարմրասպիտակավունների» ընտանիք: Մաղթում ենք հաջող մրցաշրջան»,- ասված է ակումբի տարածած պաշտոնական հայտարարության մեջ:
Որպես ֆուտբոլիստ՝ Բերեզովսկին «Զենիթի» կազմում դարձել է Ռուսաստանի գավաթակիր: Անվանի դարպասապահը հանդես է եկել նաև մերձմոսկովյան «Խիմկիում», մայրաքաղաքային «Դինամոյում» և «Տորպեդոյում»:
Մարզչական կարիերայի ընթացքում Բերեզովսկին որպես դարպասապահների մարզիչ աշխատել է Հայաստանի ազգային հավաքականում, «Սոչիում» և Մոսկվայի «Դինամոյում»:























































