Ֆուտբոլային գործակալ Տիմուր Գուրցկայան բացահայտել է այն աշխատավարձի չափը, որը, ըստ նրա, Սաուդյան Արաբիայում առաջարկում են «Կրասնոդարի» ավագ և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Ահլին»։
«Նայեք, Էդիկ Սպերցյանը հաջորդ տարի կդառնա 27 տարեկան: Սա պարզ մաթեմատիկա է։ 3 տարվա ընթացքում նա «Կրասնոդարում» կվաստակի 9 մլն եվրո, իսկ Սաուդյան Արաբիայում՝ 25 մլն եվրո։ Ի՞նչ պետք է նա անի»,- ասել է Գուրցկայան «Это футбол, брат!» YouTube-յան ալիքի եթերում։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Սպերցյանին անձնական պայմանները լիովին գոհացնում են, սակայն այժմ անհրաժեշտ է համաձայնության գալ «Կրասնոդարի» հետ։
Ընդգծվում է նաև, որ եթե կիսապաշտպանը ցանկություն հայտնի տեղափոխվել սաուդյան ակումբ, ապա ռուսական ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկին ընդառաջ կգնա և բաց կթողնի ֆուտբոլիստին։





















































