Ավարտվեց Իտալիայի Ա Սերիայի 2025/26 մրցաշրջանի 36-րդ տուրի հանդիպումը, որում «Միլանը» սեփական հարկի տակ՝ «Սան Սիրո» մարզադաշտում, ընդունել էր «Ատալանտային»։
Լուկա Ցուֆերլիի գլխավորած մրցավարական անձնակազմի սպասարկած այս խաղում Բերգամոն ներկայացնող թիմը հաղթանակ տոնեց 3:2 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 7-րդ րոպեին. աչքի ընկավ հյուրերի կիսապաշտպան Էդերսոնը: 29-րդ րոպեին Դավիդե Ձապակոստան կրկնապատկեց «Ատալանտայի» առավելությունը, իսկ երկրորդ խաղակեսի սկզբում՝ 52-րդ րոպեին, հարձակվող Ջակոմո Ռասպադորին հաշիվը դարձրեց խոշոր։
Միլանյան ակումբին հաջողվեց խուսափել ջախջախումից միայն հանդիպման վերջնամասում: 88-րդ րոպեին պաշտպան Ստրախինյա Պավլովիչը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ մրցավարի կողմից ավելացված ժամանակում (90+4′) Քրիստոֆեր Նկունկուն դիպուկ իրացրեց 11-մետրանոցը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։
Այս խաղից հետո «Միլանը» 36 հանդիպումներից վաստակած 67 միավորով պահպանում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։ «Ատալանտան» իր ակտիվում ունի 58 միավոր և զբաղեցնում է 7-րդ տեղը։
Տեսանյութը` ԱՅՍՏԵՂ

























































