Իտալիայի Ա Սերիայի 2025/2026 մրցաշրջանի 34-րդ տուրի շրջանակներում ավարտվեց «Միլան» — «Յուվենտուս» հանդիպումը։ Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կայացած խաղում թիմերն այդպես էլ չկարողացան պարզել հաղթողին. գլխավոր մրցավար Սիմոնե Սոձայի սուլիչն ազդարարեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0։
Հանդիպման 36-րդ րոպեին թուրինյան ակումբի կիսապաշտպան Կեֆրեն Թյուրամ-Ուլիենին հաջողվեց գրավել դարպասը, սակայն գոլը չեղարկվեց։ Իսկ խաղավարտին մոտ դաշտի տերերը կորուստ ունեցան. 79-րդ րոպեին «Միլանի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը վնասվածքի պատճառով ստիպված եղավ լքել խաղադաշտը։
Այս խաղից հետո «Միլանը» 34 հանդիպումներում վաստակած 67 միավորով Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ երկրորդ տեղում ընթացող «Նապոլիին» զիջելով 2 միավորով։ «Յուվենտուսը» Ա Սերիայի 4-րդ տողում է. թուրինյան թիմի ակտիվում կա 64 միավոր:




























































