Մադրիդի «Ռեալի» առնվազն երկու ֆուտբոլիստ չի կարողանա օգնել Բրազիլիայի ազգային հավաքականին առաջիկա ամռանը կայանալիք աշխարհի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Cope-ն։
Ռոդրիգոյից հետո տևական ժամանակով շարքից դուրս է մնացել նաև թիմի կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոն։
Աղբյուրի համաձայն` 28-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի մինչև չորս ամիս՝ ձախ ազդրի վնասվածքի կրկնության պատճառով։ Նշվում է, որ բրազիլացու ապաքինման համար վիրահատական միջամտություն կպահանջվի։
Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ առաջիկա ամռանը՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Մրցաշարի խմբային փուլում Բրազիլիայի ընտրանին կմրցի Մարոկկոյի, Հայիթիի և Շոտլանդիայի հավաքականների հետ։
























































