Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջատար, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր Հովհաննես Բաչկովը հանդիպել է իտալական ֆուտբոլի աստղ, Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Մարիո Բալոտելիի հետ։
Տարբեր մարզաձևեր ներկայացնող երկու ճանաչված մարզիկների հանդիպումն անցել է բավականին ջերմ և դրական մթնոլորտում։ Բաչկովն ու Բալոտելին որոշել են զվարճացնել իրենց երկրպագուներին և յուրօրինակ կերպով են արձանագրել իրենց հանդիպումը՝ անցկացնելով մարտարվեստներին բնորոշ ավանդական «հայացքների մենամարտ»։
Իհարկե, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի և հայտնի ֆուտբոլիստի դեմ առ դեմ այս առերեսումը կրել է բացառապես կատակային բնույթ և ավարտվել է մարզիկների ընկերական գրկախառնությամբ ու ժպիտներով։
Посмотреть эту публикацию в Instagram



























































