Իսպանիայի 2025/26թթ․ առաջնության 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտություն կրեց «Մալյորկայից»։ Հանդիպումը կայացավ «Վիզիտ Մալյորկա Էստադի» մարզադաշտում։
Տանտերերի կազմում գոլերի հեղինակ դարձան Մանուել Մորլանեսն ու Վեդատ Մուրիչին, իսկ մադրիդցիների միակ գնդակն իր ակտիվում գրանցեց Էդեր Միլիտաոն։
Այս պարտության հետևանքով ընդհատվեց Իսպանիայի առաջնությունում «Արքայական ակումբի»՝ երեք անընդմեջ հաղթանակների շարքը։ Մադրիդյան թիմը 69 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։
«Մալյորկան» վաստակած 31 միավորով գտնվում է 17-րդ տեղում։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին























































