Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան անդրադարձել է Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Մալյորկայի» դեմ խաղում պաշտպան Էդեր Միլիտաոյի մասնակցության հնարավորությանը: Նշենք, որ հանդիպումը կկայանա այսօր` ապրիլի 4-ին։
Ինչպես փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը, Արբելոան հաստատել է բրազիլացու վերադարձը և բարձր գնահատել նրա խաղային որակները.
«Նա վերադառնում է և վաղը կլինի Մալյորկայում։ Իր լավագույն մարզավիճակում նա, թերևս, աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանն է։ Ինձ դեռ բախտ չի վիճակվել ղեկավարել նրան պաշտոնական խաղերում, սակայն մենք երկար տարիներ վայելել ենք նրա ելույթները «Ռեալի» կազմում։ Երբ նա խաղադաշտում է, հաճախ տպավորություն է ստեղծվում, թե այնտեղ միանգամից երկու ֆուտբոլիստ է գործում։
Շնորհիվ իր ֆիզիկական տվյալների, վարպետության, խաղային ինտելեկտի ու առաջնորդի հատկանիշների՝ նա բացառիկ կենտրոնական պաշտպան է։ Միլիտաոն մեծապես կօգնի մեզ և հսկայական ավանդ կունենա ընդհանուր նպատակին հասնելու գործում։ Նա հանդիպման ընթացքը բեկելու ունակություն ունեցող ֆուտբոլիստ է։ Շատ ուրախ եմ նրա վերադարձի կապակցությամբ, քանի որ նա առանցքային դեր է կատարելու մրցաշրջանի վերջնահատվածում և բոլոր տիտղոսների համար մղվող մեր պայքարում»,- նշել է Արբելոան։
«Մալյորկա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18։15-ին։
























































