Անգլիացի նախկին հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը վերհիշել է Մադրիդի «Ռեալում» ելույթների ժամանակաշրջանը։ Նախկին կիսապաշտպանը «արքայական» ակումբ էր տեղափոխվել 2003 թվականին՝ «Մանչեսթեր Յունայթեդից»։
«Հիշում եմ՝ «Ռեալում» առաջին օրս շատ շուտ էի եկել մարզման։ Հանկարծ տեսա, թե ինչպես են իրար հետևից դուրս գալիս Զիդանը, Ռաուլը, Ֆիգուն, Ռոնալդոն և Ռոբերտո Կառլոսը։ Սովորաբար ես չեմ նյարդայնանում, բայց տեսնելով այդ աստղաբույլին՝ այդ պահին մտածեցի. «Լավ, այստեղ ամեն ինչ այլ է»։ Ինձ դուր է գալիս դուրս գալ հարմարավետության գոտուց, ուստի հաճելի էր խաղալ նման միջավայրում»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Բեքհեմը «Ռեալում» խաղացել է 2003-ից 2007 թվականներին։ Ընդհանուր առմամբ, անգլիացին «սերուցքայինների» կազմում անցկացրել է 159 խաղ, խփել 20 գոլ և կատարել 52 գոլային փոխանցում։



























































