Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը մեծ պահանջարկ է վայելում տրանսֆերային շուկայում: Այս մասին հայտնում է իսպանական հեղինակավոր AS պարբերականը:
Աղբյուրի տեղեկություններով՝ «Արքայական» ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ է ստանում, սակայն «սերուցքայինների» ղեկավարությունը չի դիտարկում դարպասապահի վաճառքի տարբերակը: Նշվում է, որ անձամբ ուկրաինացի ֆուտբոլիստը ևս չի ցանկանում հեռանալ մադրիդյան թիմից և նախատեսում է շարունակել ելույթներն ակումբում։
Հավելենք, որ 25-ամյա դարպասապահի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 15 միլիոն եվրո: Լունինի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի ամառը:
Ընթացիկ մրցաշրջանում Անդրեյ Լունինը մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է հինգ հանդիպման՝ դրանցից մեկում սեփական դարպասը պահելով անառիկ:
























































