Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ստեփան Դեմիրճյանը ՀՖՖ մամուլի ծառայության պատրաստած տեսանյութում անդրադարձել է հայկական ֆուտբոլում առկա մասնագիտական մի շարք կարևոր հարցերի։
Մասնավորապես, մարզիչը խոսել է ազգային ընտրանի հրավիրվող դարպասապահների ընտրության, ինչպես նաև հայ նոր տաղանդների բացահայտման և նրանց վարպետության կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։
Դեմիրճյանն իր խոսքում անդրադարձ է կատարել նաև մարզչական կրթությանը՝ մանրամասներ ներկայացնելով դարպասապահների մարզիչների համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպված հատուկ «A» կարգի լիցենզավորման դասընթացներից։
Որպես կարևոր նախապայման՝ ընդգծվել է հայկական ակումբներում աշխատող դարպասապահների մարզիչների հետ մշտական կապի պահպանումն ու շարունակական քննարկումների անհրաժեշտությունը, ինչը թույլ է տալիս հետևել ֆուտբոլիստների առաջընթացին անմիջապես ակումբներում։




























































