Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը հնարավորություն ունի կարիերան շարունակելու իտալական Ա Սերիայում: Ինչպես հայտնում է հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականը, Միլանի «Ինտերը» լրջորեն հետաքրքրված է դարպասապահի ծառայություններով:
Տրանսֆերային շուկայում Լունինի արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը «արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը:
Ընթացիկ մրցաշրջանում ուկրաինացին մադրիդյան թիմի կազմում մասնակցել է ընդամենը չորս հանդիպման: Այդ խաղերում նա բաց է թողել ութ գոլ և միայն մեկ անգամ է կարողացել սեփական դարպասն անառիկ պահել: Այնուամենայնիվ, հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուայի վնասվածքի պատճառով առաջիկա հանդիպումներում հենց Լունինը կպաշտպանի մադրիդյան գրանդի դարպասը:






















































