ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է շախմատի «Ամերիկայի գավաթ 2026» մրցաշարը։ Ընտրական եզրափակիչում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը 2.5:1.5 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ:
Այս հաղթանակի շնորհիվ Արոնյանը նվաճել է մրցաշարի եզրափակիչի ուղեգիր։ Վճռորոշ փուլում նրա մրցակիցը կլինի Ուեսլի Սոն, որն իր հերթին կիսաեզրափակիչում պայքարից դուրս էր թողել ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանին։
Եզրափակիչի առաջին պարտիան կմեկնարկի այսօր՝ մարտի 10-ին, Երևանի ժամանակով 21:30-ին:




























































