«Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն իր կարծիքն է հայտնել Իսպանիայի Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» միջև ընթացող չեմպիոնական մրցավազքի վերաբերյալ՝ քննադատական խոսքեր ուղղելով մադրիդյան թիմի գլխավոր մարզչին։
«Իմ կանխատեսումն այսպիսին է. «Ռեալն» այս մրցաշրջանում ընդհանրապես մրցակից չէ «Բարսելոնային»: Արբելոան անգամ վստահ չէ իր ուժերին. նա պարզապես չի կարողանում հաղթահարել սթրեսը»,- հայտարարել է մասնագետը ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի եթերում:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության վերջին տուրում «արքայական» ակումբը հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթանակ կորզեց «Սելտայի» դեմ խաղում: Այս հաջողությունից հետո «սերուցքայինները» մրցաշարային աղյուսակում ընդամենը մեկ միավորով են զիջում առաջատար «Բարսելոնային», որն իր այս տուրի հանդիպումն անցկացնելու է այսօր կեսգիշերին։


























































