Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Չելսին» հյուրընկալվելիս լարված պայքարում պարտության մատնեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Ռեքսհեմին» (4-2)։
Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեց Սեմ Սմիթը։ Սակայն առաջին խաղակեսի վերջնամասում՝ 40-րդ րոպեին, Արթուր Օկոնկվոյի ինքնագոլի շնորհիվ հյուրերը վերականգնեցին հավասարությունը։
Երկրորդ խաղակեսում՝ 78-րդ րոպեին, Քալում Դոյլը կրկին առաջ մղեց «Ռեքսհեմին», բայց լոնդոնցիները կարողացան արագ պատասխանել. 82-րդ րոպեին Աչեամպոնգը հաշիվը դարձրեց 2-2՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակում իրադարձությունները զարգացան բուռն կերպով. նախ տանտերերը մնացին թվային փոքրամասնության մեջ, երբ կարմիր քարտ ստացավ Դոբսոնը։ Դրանից անմիջապես հետո՝ 96-րդ րոպեին, Գարնաչոն առաջ մղեց «Չելսիին»։
Խաղավերջում՝ 114-րդ րոպեին, Լյուիս Բրանտը կարող էր փրկել տանտերերին պարտությունից, սակայն նրա խփած գոլը չեղարկվեց VAR-ի միջամտությունից հետո։ Վերջնական հաշիվը 125-րդ րոպեին ձևակերպեց Ժոաու Պեդրուն՝ գրավելով Օկոնկվոյի պաշտպանած դարպասը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ



























































