Մադրիդի «Ռեալի» նախկին վինգեր Գարեթ Բեյլը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի անկոտրում բնավորության, ռեկորդների հասնելու և ֆուտբոլային գերմարդ լինելու անսպառ ձգտման մասին։
«Մի քանի անգամ նա դժգոհությամբ թափահարել է ձեռքերը, երբ ես չեմ իրացրել մեն-մենակ դուրս գալու հնարավորությունները, թեև, հավանաբար, կարող էի փոխանցում կատարել իրեն, բայց… Կարծում եմ՝ դա ևս խոսում է նրա անընդհատ պայքարելու և մոտիվացիայի մասին:
Նա ցանկանում է խփել ոչ թե մեկ, այլ երեք, չորս, հինգ կամ վեց գոլ մեկ խաղում, եթե իհարկե կարող է: Ինչպես գիտեք, նա միշտ ձգտում է ռեկորդների, ցանկանում է անընդհատ գոլեր հեղինակել ու այդ հարցում գերազանցել Մեսսիին:
Կարծում եմ՝ անիմաստ է վիճել այն փաստի հետ, որ նա միշտ գոլեր է խփում… Անգամ երբ նա վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ», մարդիկ ասում էին՝ «նա արդեն առաջվանը չէ»: Բայց Կրիշտիանուն միևնույն է շարունակում էր գրավել դարպասները, իսկ դա, ի վերջո, ֆուտբոլում ամենաբարդ բանն է»,- նշել է Բեյլը:























































