Սերբիայի առաջնության 24-րդ տուրի կենտրոնական խաղում՝ բելգրադյան դերբիի շրջանակում, «Ցրվենա Զվեզդան» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ «Պարտիզանի» նկատմամբ (3-0):
Տանտերերը կարողացան առաջ անցնել հաշվի մեջ առաջին խաղակեսի հենց վերջնամասում։ Ավելացված 5-րդ րոպեին (45+5′) Վասիլիե Կոստովը դիպուկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը՝ թիմերին ընդմիջման ուղարկելով 1-0 հաշվով։
Երկրորդ խաղակեսում «Ցրվենա Զվեզդան» էլ ավելի զարգացրեց իր հաջողությունը։ 56-րդ րոպեին փորձառու հարձակվող Մարկո Արնաուտովիչը Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի փոխանցումից հետո կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ Հանդիպման վերջնական հաշիվը 77-րդ րոպեին ձևակերպեց Ալեքսանդր Կատայը՝ 3-0։
Այս հաղթանակը թույլ տվեց «Ցրվենա Զվեզդային» ամրապնդել իր դիրքերը մրցաշարային աղյուսակում՝ առաջին հորիզոնականում երկրորդ տեղում գտնվող «Պարտիզանից» առաջ անցնելով 4 միավորով։
Հանդիպման գոլերը` ԱՅՍՏԵՂ
Սերբիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































