«Ռոմայի» լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտտին խոստովանել է, որ ափսոսում է ժամանակին պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ հանդես չգալու համար։
Թեև Մոուրինյոն վերջերս էր գլխավորում հռոմեական ակումբը, սակայն նրանց ճանապարհները չխաչվեցին, քանի որ Տոտտին պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է դեռևս 2017 թվականին։
«Կարծում եմ՝ Մոուրինյուի օրոք ես կկարողանայի առավելագույնս դրսևորել ինձ։ Ինձ պատմել են, որ նա բաց և անկեղծ մարդ է, որը ֆուտբոլիստներին թույլ է տալիս վայելել խաղն ու ազատություն է տալիս դաշտում։ Նա հիանալի է կառավարում թիմը։ Երբ քո տրամադրության տակ այդքան մեծահամբավ խաղացողներ կան, պետք է կարողանալ կառավարել նրանց, այլ ոչ թե պարզապես մարզել», — Տոտտիի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։
Հիշեցնենք, որ այս պահին «Ռոման» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։



























































