«Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարծիք է հայտնել թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի մասին։
Պորտուգալացի մասնագետը «Արքայական ակումբը» գլխավորել է 2010-ից 2013 թվականներին։ Ներկայումս «Յուրահատուկը» աշխատում է հայրենիքում՝ գլխավորելով «Բենֆիկան», որի հետ մադրիդցիները պետք է մրցեն Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում։
«Տեսե՞լ եմ արդյոք, թե ինչպես էր խաղում «Ռեալը» Մոուրինյուի օրոք։ Իհարկե։ Ժոզեն փոխեց ակումբի պատմությունը»,- Վինիսիուսի խոսքերն է փոխանցում AS-ը։
Հիշեցնենք, որ «Բենֆիկա» — «Ռեալ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ պորտուգալական թիմի հարկի տակ։ Պատասխան խաղը նախատեսված է հաջորդ չորեքշաբթի՝ փետրվարի 25-ին, Իսպանիայում։
























































