Մադրիդի «Ռեալը» լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի ծառայություններով։
Ինչպես հաղորդում է լրագրող Էկրեմ Քոնուրը, «արքայական» ակումբը պատրաստ է ռեկորդային գումար առաջարկել՝ «քաղաքայիններին» իրենց աստղային ֆուտբոլիստի վաճառքի հարցում համոզելու համար։
Սակայն «Մանչեսթեր Սիթիում» մտադիր չեն բաժանվել իրենց սանից։ Ավելին, ակումբը պատրաստ է Ֆոդենի հետ կնքել նոր երկարաժամկետ պայմանագիր՝ աստղաբաշխական աշխատավարձով, որը կկազմի շաբաթական մոտ 400 հազար ֆունտ ստերլինգ (շուրջ 460 հազար եվրո)։
Նշվում է, որ անգլիացի կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև ֆրանսիական ՊՍԺ-ն։ Ֆոդենի գործող պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Սիթիի» նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։
Ըստ Transfermarkt պորտալի՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո։























































