Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն վստահ քայլերով մոտենում է 21-րդ դարում թոփ 5 լիգաների պատմական ռեկորդին՝ 11-մետրանոցներից խփած գոլերի քանակով։
Score90 վիճակագրական պորտալի փոխանցմամբ՝ աստղային ֆուտբոլիստին այժմ ընդամենը չորս գնդակ է բաժանում բացարձակ ռեկորդից։ Լա լիգայի 22-րդ տուրի «Ռայո Վալյեկանոյի» դեմ կայացած դրամատիկ մրցավեճում (2-1) Մբապեն կրկին աչքի է ընկել սառնասրտությամբ։ Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 10-րդ րոպեին նա անվրեպ է իրացրել 11-մետրանոց հարվածը՝ գրանցելով իր 12-րդ գոլը «նշակետից»։
Նշենք, որ այս պահին բացարձակ ռեկորդակիրը իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն է։ Վերջինս 2019/20 մրցաշրջանում կարողացել է 15 անգամ հաջողությամբ գրավել մրցակցի դարպասը 11-մետրանոց հարվածով։
Հատկանշական է Մբապեի բարձր արդյունավետությունը ընթացիկ տարում․ 2026 թվականին անցկացրած 6 հանդիպումներում նա արդեն 3 անգամ աչքի է ընկել 11-մետրանոց հարվածով։
Ամենաշատ 11-մետրանոց գոլերը մեկ մրցաշրջանում (21-րդ դար)
- Չիրո Իմոբիլե – 15 գոլ (44 խաղ), 2019/20, «Լացիո»
- Կրիշտիանու Ռոնալդու – 14 գոլ (55 խաղ), 2012/13, «Ռեալ Մադրիդ»
- Տյոն Կոպմեյներս – 14 գոլ (42 խաղ), 2019/20, «ԱԶ Ալկմար»
- Կրիշտիանու Ռոնալդու – 14 գոլ (46 խաղ), 2019/20, «Յուվենտուս»
- Լիոնել Մեսսի – 14 գոլ (60 խաղ), 2011/12, «Բարսելոնա»
- Կրիշտիանու Ռոնալդու – 13 գոլ (48 խաղ), 2015/16, «Ռեալ Մադրիդ»
- Կիլիան Մբապե – 12 գոլ (30 խաղ), 2025/26, «Ռեալ Մադրիդ»
























































