Լոնդոնի «Չելսիի» արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը պատրաստակամություն է հայտնել տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է իսպանացի լրագրող Էդուարդո Ինդան։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ «Ռեալը» նույնպես հետաքրքրված է 25-ամյա աշխարհի չեմպիոնի ծառայություններով։ Ըստ աղբյուրի՝ Ֆերնանդեսն արդեն իսկ տեղեկացրել է մադրիդյան գրանդին միանալու իր ցանկության մասին։ «Սերուցքայինների» կազմում հանդես գալը արգենտինացի կիսապաշտպանի վաղեմի երազանքն է, ինչի մասին նա հստակ հասկացրել է իսպանական կողմին։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆերնանդեսը «ազնվականների» կազմում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո։
























































