Ժամեր անց «Բարսելոնան» պատրաստվում է Չեմպիոնների լիգայի շրջանակում սեփական հարկի տակ ընդունել դանիական «Կոպենհագենին», սակայն նախախաղային մթնոլորտը ստվերվել է տհաճ միջադեպով։
Իսպանական Marca պարբերականը տեսանյութ է հրապարակել «Կամպ Նոու» մարզադաշտից, որտեղ հստակ երևում է խաղադաշտի հարևանությամբ վազվզող բավականին խոշոր առնետը։ Ըստ աղբյուրի՝ կադրերը նկարահանվել են երեքշաբթի երեկոյան՝ թիմերի նախախաղային մարզումների ժամանակահատվածում։
Հարկ է նշել, որ վերջին օրերին «Կամպ Նոուն» արդեն իսկ հայտնվել էր քննադատությունների կիզակետում։ Անցած հանգստյան օրերին մարզադաշտի ենթակառուցվածքները չէին կարողացել դիմակայել տեղացած հորդառատ անձրևներին, ինչը լուրջ անհարմարություններ էր ստեղծել։
Հիշեցնենք, որ մարզադաշտի լայնածավալ վերակառուցման աշխատանքները դեռևս վերջնականապես ավարտված չեն, այդ իսկ պատճառով տրիբունաները երկրպագուների համար բաց են միայն մասնակիորեն։ «Բարսելոնայի» տնային մարզադաշտի լիարժեք շահագործումը նախատեսված է իրականացնել գալիք ամռանը։
«Բարսելոնա» — «Կոպենհագեն» հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00:00-ին։
RATS AT CAMP NOU 🚨🐀
Less than 24 hours before the Champions League match between Barcelona and Copenhagen, rats were spotted inside Barcelona’s stadium, raising concerns ahead of kickoff. 😱👀#FCBarcelona #Copenhagen #ChampionsLeague #Football #CampNou pic.twitter.com/ftH8gHec8S
— MARCA in English 🇺🇸 (@MARCAinENGLISH) January 28, 2026
Billions to be spent…yet the Camp Nou still leaks 🌧️
Even the press box flooded, ruining equipment 🎥❌🎙️ pic.twitter.com/PjjnOeejQS
— LiveScore (@livescore) January 26, 2026


























































