Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Էդեն Ազարը համոզմունք է հայտնել, որ «արքայական» ակումբի ներկայիս հարձակվող Կիլիան Մբապեն կարժանանա ֆուտբոլային աշխարհի ամենահեղինակավոր անհատական մրցանակին՝ «Ոսկե գնդակին»։
«Կիլիանին անհրաժեշտ է հաղթել Չեմպիոնների լիգայում և Լա լիգայում, ինչպես նաև հնարավորինս հեռուն գնալ աշխարհի առաջնությունում։ Սակայն ես նրա համար չեմ անհանգստանում․ նա կնվաճի «Ոսկե գնդակը»»,– Ազարի խոսքերն է մեջբերում Footballogue-ը։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 34 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































