ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը անդրադարձել է ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ի խմբային փուլի B խմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականի կողմից աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Ուկրաինայի ընտրանու նկատմամբ տարած պատմական հաղթանակին՝ 2:1 հաշվով։
«Հայաստանի առաջին հաղթանակը ֆուտզալի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ», — գրված է լուսանկարին կից։
First ever #FutsalEURO victory for Armenia 🇦🇲 pic.twitter.com/yxIE6xTNCw
— UEFA Futsal (@UEFAFutsal) January 22, 2026
Հիշեցնենք, որ մեր ընտրանու կազմում հաղթական դուբլի հեղինակ դարձավ Միհրան Դերմենջյանը։




























































