Աշխարհի 19-րդ ռակետ, հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնությունում։
29-ամյա թենիսիստը առաջին շրջանում 4:6, 6:4, 6:3, 5:7, 6:3 հաշվով առավելության հասավ ATP-ի դասակարգման աղյուսակում 38-րդ տեղը զբաղեցնող ամերիկացի Ալեքս Միխելսենի նկատմամբ։ Մրցախաղը տևեց 3 ժամ 57 րոպե։
Երկրորդ փուլում Խաչանովը կմրցի աշխարհի 242-րդ ռակետ, ամերիկացի Նիշեշ Բասավարեդիի հետ։
Նշենք, որ Australian Open-ի մրցանակային հիմնադրամը կազմում է 74,9 միլիոն դոլար։ Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը աշխարհի 2-րդ ռակետ, իտալացի Յանիկ Սիներն է։



























































