«Բարսելոնան» վճռական է տրամադրված՝ թիմում պահելու անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդին, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանը Մարկուսը վարձավճարով անցկացնում է կատալոնական ակումբում։
Ինչպես հաղորդում է Krrish-ը, «Բարսելոնան» «Կարմիր սատանաներին» պաշտոնական առաջարկ է կատարել՝ 22 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ։ Առաջարկը ձևակերպված է հետևյալ կերպ՝ 18 միլիոն եվրո ֆիքսված գումար, որը պետք է վճարվի երեք տարվա ընթացքում, և ևս 4 միլիոն եվրո՝ որպես արդյունքներից կախված հավելավճարներ (բոնուսներ)։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդին» չի գոհացրել այս առաջարկը։ Անգլիական ակումբը պնդում է, որ տրանսֆերը կայանա 30 միլիոն եվրոյով՝ գումար, որն ի սկզբանե ամրագրված է եղել վարձակալության պայմանագրում որպես հետգնման կետ։
Թեև կողմերը դեռ համաձայնության չեն եկել, սպասվում է, որ բանակցությունները կշարունակվեն առաջիկա շաբաթներին։
Նշենք, որ «Բարսելոնայի» կազմում 28-ամյա Ռեշֆորդը մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։




























































