Հայաստանի ընթացիկ առաջնության առաջատար թիմը՝ «Արարատ-Արմենիան», հաջողությամբ ավարտել է բանակցությունները թիմի մի խումբ առաջատարների հետ։ Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ գործող պայմանագրերը երկարաձգվել են միանգամից չորս ֆուտբոլիստի հետ։
Երևանյան թիմի գույները կշարունակեն պաշտպանել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Կամո Հովհաննիսյանը, Կարեն Մուրադյանը և Էդգար Գրիգորյանը։ Նրանց հետ մեկտեղ ակումբում է մնում նաև թիմի ավագ Արմեն Համբարձումյանը։
Նոր պայմանագրերի մանրամասները, այդ թվում՝ դրանց ժամկետները, ակումբը չի հրապարակել։
Հիշեցնենք, որ մրցաշրջանի առաջին հատվածից հետո «Արարատ-Արմենիան» 34 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։



























































