Լեհաստանի Բելոստոկ քաղաքում ընթացող «Polish Open Kaliber» մրցաշարի մրցումային վերջին օրը հրաձիգները հանդես եկան անհատական պայքարում։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հայաստանի հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը որակավորման փուլում խոցեց 569 միավոր և անցավ եզրափակիչ փուլ։ Եզրափակչում Կարապետյանը խոշոր առավելությամբ՝ 242,3 միավորով, դարձավ մրցաշարի հաղթող։
Ավելի վաղ Բենիկ Խլղաթյանի – Էլմիրա Կարապետյանի զույգը 10 մետր օդամղիչ ատրճանակի միքս մրցաձևում դարձել էր մրցաշարի արծաթե մեդալակիր։




























































