«Ինտեր Մայամիի» արգենտինացի աստղային հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին ցանկանում է ամերիկյան թիմում տեսնել «Լայպցիգի» գերմանացի հարձակվող Տիմո Վերներին։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Գերմանացի ֆուտբոլիստը դուրս է մնացել ակումբի հայտացուցակից, ուստի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, մեծ հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Մեսսին անձամբ է «Ինտեր Մայամիի» ղեկավարներից խնդրել 29-ամյա հարձակվողի տրանսֆերը։ Նշվում է, որ «Լայպցիգը» Տիմո Վերների տեղափոխության համար զգալի փոխհատուցում չի պահանջի, քանի որ նրա գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2026 թվականի ամռանը։
Հայրենիք վերադառնալուց առաջ հարձակվողը խաղացել է Անգլիայում՝ «Չելսիի» և «Տոտենհեմի» կազմում։




























































