«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակում «Կամպ Նոու» մարզադաշտում կընդունի Ֆրանկֆուրտի «Այնտրախտին», հաղորդում է «կապտանռնագույնների» մամուլի ծառայությունը։
«Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի վեցերորդ տուրի շրջանակում «Բարսելոնայի» և Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» միջև խաղը կկայանա «Կամպ Նոու» մարզադաշտում։ Մենք ուրախ ենք վերադառնալ մեր մարզադաշտ», – ասվում է իսպանական գրանդի տարածած հայտարարության մեջ։
«Բարսելոնայի» և գերմանական ակումբի հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ դեկտեմբերի 9-ին։ Հիշեցնենք, որ «Կամպ Նոուն» վերանորոգման է ենթարկվում 2023 թվականի ամռանից։ Սակայն մինչ «Այնտրախտին» հյուրընկալելը, կատալոնացիները Չեմպիոնների լիգայում արտագնա հանդիպում կանցկացնեն Լոնդոնի «Չելսիի» հետ, որը կկայանա նոյեմբերի 25-ին, Երևանի ժամանակով՝ 00։00-ին։



























































