Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նոյեմբերյան հավաքի խաղերին մասնակցելու համար ընտրանի է հրավիրել Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտպան Արտյոմ Բանդիկյանին։
Վերջինս այսօր՝ նոյեմբերի 10-ին, մասնակցել է ընտրանու հավաքի առաջին մարզմանը և կիսվել տպավորություններով։
«Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստանալը երազանք էր, երկար էի սպասել այս պահին։ Ուրախ եմ, որ այն իրականացավ։
Կներդնեմ առավելագույն ուժերս՝ թիմին օգնելու համար։ Մարզումային առաջին օրը ամեն ինչ հիանալի էր․ զգացողություններս շատ լավ են։
Ինչ վերաբերում է Մելիքյանին, ապա նա լավ մարզիչ է և ժամանակակից ֆուտբոլ է դավանում։ Նա միշտ խաղում է հաղթանակի համար»,- ասել է Բանդիկյանը ՀՖՖ մամուլի ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ։



























































