«Բարսելոնան» ծրագրում է ուժեղացնել թիմի հարձակման ձախ եզրը․ «կապտանռնագույնները» ցանկանում են «Մանչեսթեր Յունայթեդից» ձեռք բերել անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ամբողջական տրանսֆերային իրավունքները։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ եթե գործարքը չկայանա, կատալոնացիները կկենտրոնանան մեկ այլ խաղացողի վրա։ Նշվում է, որ «Բարսելոնան» աչք է դրել բելգիացի եզրային հարձակվող Մալիկ Ֆոֆանայի վրա, որը հանդես է գալիս ֆրանսիական «Լիոնում»։
Նրա գործող պայմանագրի ժամկետը «ջուլհակների» հետ ավարտվում է 2028 թվականի ամռանը, իսկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։ 20-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 12 խաղ՝ խփելով 2 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։



























































