«Բարսելոնան» առաջին մարզումն է անցկացրել «Կամպ Նոու» ստադիոնում՝ նրա վերակառուցումից հետո։
Մարզումը բաց է եղել երկրպագուների համար՝ մինչև 23 հազար հանդիսականի սահմանափակումով, ինչպես հաղորդել է ակումբի մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերում։

«Կամպ Նոու» ստադիոնի վերակառուցումը սկսվել էր 2023 թվականի հունիսին։ Աշխատանքների ավարտից հետո մարզադաշտի տարողությունը կավելանա՝ 99 հազարից հասնելով 105 հազարի։ Թիմի վերադարձը ստադիոն մի քանի անգամ հետաձգվել էր։

Ներկայումս «Բարսելոնան» զբաղեցնում է Իսպանիայի առաջնության երկրորդ տեղը՝ 11 խաղում վաստակելով 25 միավոր։ Առաջին հորիզոնականում է Մադրիդի «Ռեալը»՝ 30 միավորով։


























































