«Ցրվենա Զվեզդան» Սերբիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում կրեց իր առաջին պարտությունը՝ 3-րդ տուրի հետաձգված արտագնա խաղում զիջելով «Վոյվոդինային»։ Խաղն ավարտվեց 3:2 հաշվով։
Բելգրադյան թիմը հուսալի մեկնարկեց՝ ավարտելով առաջին խաղակեսը 2:0 հաշվով։ «Ցրվենայի» կազմում գոլ խփեցին Ալեքսանդր Կատային և Միրկո Իվանիչը։
Երկրորդ խաղակեսում «Վոյվոդինան» կատարեց ուշագրավ քամբեք՝ խփելով երեք պատասխան գոլ: Գոլ խփեցին Իբրահիմ Մուստաֆան, Լազար Ռանջելովիչը և Միլան Կոլարևիչը։
«Ցրվենա Զվեզդայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը մասնակցեց ամբողջ խաղին և զգուշացվեց դեղին քարտով 65-րդ րոպեին։
Նշենք, որ 12 տուրից հետո «Ցրվենա Զվեզդան» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իր ակտիվում ունենալով 31 միավոր։
Հաջորդ տուրում «Ցրվենայի» մրցակիցը կլինի «Ռադնիկը»։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 2-ին։




























































