Ալբանիայի Դյուրես քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունում տղամարդկանց 71 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու մարզիկ Նարեկ Գրիգորյանը դարձավ փոխչեմպիոն։
Նարեկ Գրիգորյանը երեք հաջող մոտեցմամբ պոկեց 131 կգ, 136 կգ և 143 կգ: Այս վարժությունում Գրիգորյանը նվաճեց արծաթե մեդալ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 166 կգ, հետո 175 կգ` դառնալով ԵԱ-ի նոր ռեկորդակիր: Այս վարժությունում նա կրկին երկրորդն էր:
Երկամարտի 318 կգ արդյունքով` Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն:




























































